
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի ? շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատ արձակելու համար: Միաժամանակ զգուշացվում է, որ անհրաժեշտ է անհապաղ ? վճռական գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները:
Խումբը դատապարտել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործիչների ? քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բանտարկությունը, ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները ? քաղաքական հետապնդումները՝ դրանք համարելով Ժն?ի կոնվենցիաների ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում։
«Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին շարունակաբար որպես լծակ օգտագործելը ? նրանց նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքը տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունն ապակայունացնելու ռազմավարություն են»,- ընդգծված է խմբի հայտարարության մեջ: Հայտարարության ներքո ստորագրած պատգամավորները ընդգծել են, որ միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը միայն քաջալերում է հետագա չարաշահումները ? բռնաճնշումները:
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է արել միջազգային հանրությունը ձեռքերը ծալած չնստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
Be the first to comment