Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետականությունը եւ ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են եւ աչքի լույսի պես պետք է պահպանել:
Մեր ամբողջ ուժով եւ միասնական կամքով լծվենք հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ զարգացման սրբազան գործին, չկա ավելի մեծ արժեք եւ սրբություն քան հայրենիքը, հայրենի պետականությունը, հատկապես երբ նրա գոյությունը վտանգի տակ է: Դառնանք մե կ բռունցք, մեկ կազմակերպված ազգ՝ դիմակայելու նենգ թշնամիների շարունակական դավադրություններին:
Փառք մեր հողի ու հայրենիքի հավերժության համար զոհված անմահ հերոսներին: Նրանք չընկան, նրանք հավերժացան:
Թո’ղ չքվեն հուսահատությունն ու անտարբերությունը. համախմբվենք մեր պետության ու պետականության շուրջ եւ ի չիք դարձնենք բոլոր տեսակի ներքին ու արտաքին պետականակործան ուժերի դավադիր երազներն ու մտադրությունները:
Սեպտեմբերի 21?ը, վերածենք գալիք հաղթանակների տոնի եւ վստահենք մեր սեփական ուժին, մեր ժողովրդի իմաստնությանը եւ անսասան կամքին:
Ամեն ինչ անկախության եւ պետականության համար:
Կեցցե անկախությունը:
Կեցցե հայ ժողովուրդը:
Եվրոպայի հայերի համագումար
21 սեպտեմբեր 2024
Շվեդիա
Be the first to comment