Թ,Դիվանագիտության պատմության մեջ նման բան պատահել է մեկ անգամ։ Ռուսասանում հեղափոխությունից հետո Լենինի հրահանգով նոր արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատում էին միայն 20-30 հոգի, հանձնարարվեց խումբ ստեղծել եւ այդ խմբի մեջ մտավ նախարարության կեսը:
Խումբը` Նիկոլայ Մարկովի գլխավորությամբ զբաղվում էր դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի նախապատրաստմամբ, խմբագրմամբ, հրատարակմամբ, որոնք յոթ հատորով լույս տեսան: Իհարկե գլխավոր նպատակը նախկին իշխանությունների վարկաբեկումն էր: Դրա հետ զուգահեռ հայտարարվում էին նաեւ, որ նոր կառավարությունը ոչ է ասում գաղտնի բանակցություններին եւ որեւէ ոչ հրապարակային բանակցություններին: Հետո իհարկե հետ կագնեցինԹե,- դիվանագիտական պատմությանն պատմությանն անդրադառնալով նշել է նախարարը՝ ավելացնելով, որ չգիտի մի հաջողված փորձ, որ թերթերի հրապարակումների միջոցով կարելի է բանակցել եւ հաջողության հասնել: Թ,Պատկերացրեք, որ նամակագրությունը ինչ-որ երկու անձի կամ անձերի միջեւ հրապարակեն, որտեղ անձնական հարցեր կարող են լինել, մտերիմների մասին տարբեր կարծիքներ կանԹե,-օրինակ է բերել արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեւույթը չի կարող աջակցել դիվանագիտությանը
Թ NEWS.am
Be the first to comment