July 6, 2020

Ցավակցական

Խոր վշտով տեղեկացանք, որ սույն թվի հուլիսի 28-ին Լոնդոնում իր մահկանացուն կնքեց մտավորական, արվեստագետ, երաժիշտ եւ  գեղանկարիչ պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում Խաչատուր Փիլիկյանի հարազատներին՝ Արաքսի եւ Վազգեն Փիլիկյաններին, քրոջը՝ Արսինե Աթարյանին եւ մտավորական հասարակությանը:

Պրոֆեսոր Փիլիկյանը ծնվել է 1937 թվականին Իրաքի Մուսուլ քաղաքում: Հռոմում սովորել է ճարտարապետություն, հաճախել է նույն քաղաքի գեղարվեստի ակադեմիան: Նա գեղանկարիչ էր, միեւնույն ժամանակ մեներգիչ: Ապրել է Լիբանանում, Միացյալ Նահնանգներում եւ 1978- թվականից Լոնդոնում: Լոնդոնում անցյալ տարի 2018-ին կյանքից հեռացել էր նրա բազմագիտակ, բեմադրիչ, թատերագետ  եղբայրը Պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Փիլիկյան եղբայրները ոչ միայն հայտնի էին իրենց արվեստով եւ մտավոր լայն կարողություններով, այլ եւ իրենց անկաշառ հայրենասիրությամբ եւ մարդկային նրբագույն հատկություններով:

Եվրոպայի Հայերի Համագումարը  երախտագիտությամբ է հիշում նրանց գործակցությունը եւ աջակցությունը կազմակերպության հետ:

Պրոֆեսորի ստեղծած հայտնի կտավներից է իր «Ծնունդ- Հավիտենական սեր» յուղաներկ նկարը, որը դարձավ Միջազգային ժողովուրդների  երիտասարդ արվեստի մրցանակակիր, կտավը ունեցավ իր ոդիսական պատմությունը: http://www.aaeurop.com/?p=20472

Հանգիստ եւ խաղաղություն նրա հոգուն:

Եվրոպայի Հայերի Համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4