Պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանի ստեղծած կտավների ոդիսական պատմությունը.

Պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյանի հետ անձնական մտերմիկ նամակագրության արդյունքում տեղեկացա նրա կյանքի եւ հատկապես նրա ստեղծած կտավների ոդիսական պատմությանը… եւ պրոֆեսորի թույլտվությամբ ահա այդ նամակներից մեկը, որը արժանի է հրապարակման:
Կարո Հակոբյան

Պրոֆեսոր Խաչատուր Փիլիկյան

Ընտանիօք ՄուսուլՆինվէ թողնելէ վերջ, Պէյրութ բնակելնուս առաջին տարուայ մէջ 1952 ին, իմ առաջինհսկայմէկ մէթրնոց իւղաներկ պաստառսՄուրիլլօի Աւետումի ընդօրինակումն էր, թանկագին մօրս խնդրանքով, երբ  ոեւէ արուեստի հիմնարկ դեռ ոտք չէի դրած:

— ”Տղաս, բոյդ տեսնեմհոս հոն կը գծես ու կը ներկես, կըրնաս այս գեղեցիկ նկարը մեծցնել?”  Խնդրելով` ասպարեզ կարդաց մայրս

Ինը տարի վերջ, 1961ին, Հռոմիմ ուրույն ԾնունդՀաւիտենական Սէր  իւղաներկ նկարը Միջազգային Ժողովուրդներու Երիտասարդ Արուեստ  ի մրցանակակիր ըլլալով ՎատիկանիԽաչակրութիւն‘ —  Հաւատքի Պրոպականտ ի պաշտօնաթերթբազմա միլիոնաւոր տպաքանակով ամսաթերթի կողքի նկարը եղաւ: Մրցանակը նիւթական հատուցում տալով նկարը Վատիկան մնաց: Բայց պատասխանատու կարտինալէն ստորագրուած գրութիւն մը առի որ երբ գումարը մուծեմ իրենց` նկարս կըստանամ: Հինգ տարի վերջ Միլանօյի ցուցահանդեսիս առթիւ Վատիկանի այդ նկարս ետ առիԱյն մտասեւեռումով որ մի օր կը նուիրեմ Երեւանի մեր պետական պատրկերասրահինԺամանակըգողացաւ‘ այդ մտասեւեռումը, եւ հիմա արդէն այդ արժեքաւոր հաստատութեանանապահովութիւնը աւելի եւսանգտանելիէ ըրած նման մտասեւեռումներ:

Ամերիկայ էի 1971 ին` իբրեւ Ֆուլբրայթ ի ակատեմական թոշակառու:

Ժամանակիգողացումինզուգընդաց‘, 1970 ական թուականներու կիսուն երբ դասաւանդում էի Ամերիկեան համալսարանում, եւ անհանգստութեամր նոյն համալսարանային հիւանդանոց ստիպուեցայ մնալ, գողացան ձեռքի Օմեգա աւտօմատիկ ժամացոյցըս զորս ձեռքս օրհնութեամբ էր անցուցեր մեր իսկապէս հոյակապ Ամենայն Հայոցը` Վազգէն Առաջինը, Էջմիածնայ վեհարանում իմ մենահամերգիս վերջաւորութեան, 1961 Փետրուար 23 ին

Լիբանանեան քաղաքացիական պատերազմի ողբերգական տարիներուն երբ դասաւանդում էի Ամերիկայում, իւղաներկ պաստառներս զորս պահել էի իբրեւ անձնական հաւաքածոյ, մեջը ըլլալով վերեւի յիշուածներըՊեյրութի հարազատներս յանձնած էին ճամբորդական ընկերութեան մը Արաբ բարեկամիս որ պահ դնէ ներքնայատակ նկուղ մը, յետոյ առաքելու զանոնք Լոնտոն:

Եղբայրասպան արհաւիրքը սաստկանալուն` արդեն իսկ ստիպուած էիընդունիլհաւաքածոյիս հաւանական փճացումը, կողոպուտն ու կորուստը..

Թողեցի Ամերիկան 1978ին:

երբ արդէն հաստատուել էի Լոնտոն,  ‘հրաշքի‘  համազոր լուր մը կըստանամ 1983 ին օդակայանէն որ երթամ եւ իմ անունով Պէյրութէն հասածտնայինապրանքներս ստանամ: Անհաւատալի բայց իրաւ, իմ Արաբ բարեկամը կարողացած էր ապահով պահել նաեւ նկարչական անձնական հաւաքածոս, ներառեալ Մուրիլլօյի Աւետում ի ընդօրինակածս, նաեւ իմ Հաւիտենական Սէր ը:

Ջերմօրէն՝

Խաչատուր

==============================================================

Here is a concise ‘presentation’ for my painting AGNUS DEI, contrasting it with another one – AMORE ETERNO (both attached).

AGNUS DEI, painted in Milan in 1965, to commemorate the 50th Anniversary of April 24, plus my AMORE ETERNO, painted in Rome in 1960...(International Gentes Ars = People’s Art Prize 1961).

Man’s Inhumanity to Man is like crucifying the childhood of humanity.

–In AGNUS DEI, the right hand finger of the child — already in a mature state – is poised in a pointing position towards the onlooker.

–Mother’s embracing arms are pulled downward, lacking the joyful upward strength when embracing her child in happiness, as in AMORE ETERNO).

–The background scenery is obviously Ararat.

–The entire shape of the cross is like an axe, visually bisecting the anguished mother, rendering her as a majestic heart.

–The depleted sunflower has a bisected moon facing it… etc.

Indeed, AGNUS DEI is the landscape of the crucified childhood of humanity. Disturbing for sure, as it should really be

In contrast, AMORE ETERNO is what healthy humanism is all about.


Attached are four of my paintings as part of my personal collection

K. I. PILIKIAN AMORE ETERNO, 1960.
Oil on Canvas –International Exhibition GENTES ARS Prize, Rome, 1961

Pilikian Mansion – on – the – Hill
1957. Pastel on cardboard

Pilikian’s copy (1952) of MURILLO’s
“Annunciazione”,1670—1680 ————-

K. I. PILIKIAN AGNUS DEI.
1965. Oil on Canvas

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,