December 2, 2020

ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հարգելի հայրենակիցներ,

Այսու տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի (Covid–19) համապարփակ տարածման պատճառով անորոշ ժամանակով հետաձգվում է Եվրոպայի հայերի համագումարի կողմից ծրագրված 2020 թվականի «Նոր Հայաստան, նոր սփյուռք» կոնֆերանսը, որը ըստ նախնական ծրագրի տեղի պիտի ունենար մայիսի 23, 24–ին  Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Կոնֆերանսի հետաձգումը չի նշանակում ծրագրի չեղարկում, այլ ընդհակառակը  ժամանակից օգտվելու ենք առավել կազմակերպված եւ պատրաստ, հնարավոր ամենակարճ ժամանակի ընթացքում իրագործելու ծրագիրը:

Նման չարիքները նաեւ անխուսափելիորեն դուռ են բացում նորանոր հնարավորությունների եւ ասպարեզ ստեղծում առաջին հերթին այն երկրների եւ ազգերի համար, որոնք ավելի լավ են կազմակերպված եւ ազգային ու հավաքական շահի գիտակցությունը յուրաքանչյուր անհատի մոտ գտնվում է բարձր մակարդակի վրա:

Մեր ցանկությունն է այս ընթացքում շարունակական կապի մեջ լինել կոնֆերանսի տարբեր թեմաներով հետաքրքրված եւ մասնագիտացած կառույցների եւ անհատների հետ, որոնք իրենց տեսակետներով, կարծիքներով, ուսումնասիրություններով եւ խորհուրդներով առավել բովանդակալի եւ իրագործելի կդարձնեն նշանակված նպատակները:

Սպասում ենք ձեր սերտ գործակցությանը:

Հետագա զարգացումների եւ ընթացքի մասին  հետեւեք նաեւ մեր կայքէջին. www.aaeurop.com, ինչպես նաեւ contact@aaeurop.com.

Շնորհակալություն,
Բոլորին, առողջություն եւ կրկին առողջություն:

Լավ մնաք:

Dear Compatriots,

We hereby inform you that due to the wide circulating of coronavirus (Covid-19), the 2020 conference of the ”New Armenia, New Diaspora” scheduled for May 23, 24 in Cologne, Germany, is being postponed to a later undecided date. We will use the time to be more organized and ready to implement the program in the shortest possible time.

This virus is evil, but also inevitably opens new opportunities first of all for the countries and nations that are better organized, and that the consciousness of national and collective interest is at the highest level for every individual.

It is our desire to keep in touch with organizations and individuals who are interested and specialized in various topics of conference and of course can make the conference more meaningful with their views, opinions, studies and advice.

We are looking forward to close and constructive cooperation.

Follow our website  www.aaeurop.com for further information and developments.

as well as you may contact: contact@aaeurop.com

we wish all the best
And hope you are staying healthy and safe.

Assembly of Armenians of Europe

March 30, 2020
Sweden

Եվրոպայի Հայերի Համագումար,

30 մարտ 2020  Շվեդիա

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՍՓՅՈՒՌՔ»

մայիսի 23, 24–ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում

  Հարգելի հայրենակիցներ,

Այսպիսով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու  Եվրոպայի Հայերի Համագումարի  նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա համաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23, 24–ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Այս առիթով երկու խոսք.

Այսօր աշխարհի գերհզոր տերությունների եւ միջազգային կորպորացիաների շահադիտական եւ անհեռանկարային քաղաքականության արդյունքում՝ աշխարհը կանգնած է նորանոր ալեկոծությունների եւ արհավիրքների շեմին:

Մյուս կողմից նաեւ տեսանելի է միջազգային հանրության խիղճը հանդիսացող բազմազան առաջադեմ ուժերի ջանքերն ու պայքարը, որոնք ձգտում են աշխարհի խաղաղության, համերաշխության, մարդու իրավունքների եւ ազատությունների  իրականացման եւ անարդարությունների ու անհավասարությունների վերացման համար:

Հայ ժողովուրդը բազմաթիվ արհավիրքների միջով է անցել եւ այսօր հատկապես տարածաշրջանում  լարվածությունների առավել սրացման գնացող պայմաններում, բոլոր ժամանակներից առավել նրան հարկավոր է համախմբվածություն, միակամություն եւ  կազմակերպվածություն:

2018 թվականի  գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության շնորհիվ  երբ արդեն ճանապարհ է հարթվում դեպի արդար եւ  իրական ինքնիշխան պետականություն,  երբ հայրենիքին ծառայելու համար յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության առջեւ բաց է ասպարեզը եւ չկան խոչընդոտություններ եւ  արգելքներ՝ ստեղծվել է նպաստավոր հնարավորություն, որպեսզի մայր հայրենիքում վերափոխությունների եւ նոր Հայաստանի կառուցմանը զուգահեռ, սփյուռքում եւս, գնանք դեպի բովանդակային եւ կառուցվածքային բարեփոխությունների՝ ստեղծելու  21–րդ դարի պահանջներին համապատասխան եւ արժանի հավաքականություն:

Թավշյա հեղափոխության նպատակների իրականացման ճանապարհին՝ բոլորիս գիտակցված պարտականությունն ենք համարում ի մի բերել ուժերը, համախմբվել, կազմակերպվել ու ինքնակազմակերպվել՝ հանուն  հայրենիքի եւ սփյուռքի միաձայնության, հանուն ողջ հայության իղձերի իրականացման:

Հարկավոր է հզոր ու նոր սփյուռքի տեսլականով՝ ներկա տարանջատված սփյուռքը միավորել եւ վերակազմավորել:

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում  հայկական համայնքները տվյալ երկրների պայմաններին համապատասխան՝ պիտի կարողանան որդեգրել հարմարագույն եւ արդյունավետ կազմակերպչական ձեւը(մոդելը), որը կապահովի համայնքի եւ համայնքների հետագա միասնականությունը եւ զարգացումը:

Հավատացած ենք, որ Եվրոպական իրականության մեջ առկա են բոլոր այն միջոցները եւ այն քաղաքական, հասարակական նպաստավոր միջավայրը, ուր հնարավոր է ի մի բերել  ցամաքամասի հայությանը եւ հասնել ինքնակազմակերպման առավել բարձր  ու արդյունավետ մակարդակի՝ ընդհուպ մինչեւ ներկայացուցչական եւ ժողովրդավարական համակարգի  ստեղծում:

Վերոնշյալ համակարգերի ծրագրային մշակումը եւ դրանց  իրականացումը լավագույնս հնարավոր կլինի, առաջին հերթին՝ Սփյուռքի կարող ուժերի աշխուժ մասնակցությամբ, եւ ապա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաեւ Հայաստանի համապատասխան այլ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

Վերոնշյալ ընդհանուր գաղափարներն ու մոտեցումները հիմք ընդունելով՝ Եվրոպայի Հայերի Համագումարը այս ուղղությամբ նախաձեռնում է կազմակերպչական նախապատրաստական որոշակի աշխատանքներ, եւ կոչ է անում Սփյուռքում եւ հայրենիքում շահագրգիռ կառույցներին, հասարակական քաղաքական գործիչներին, մտավորականությանը եւ անհատներին միանալու այս նախաձեռնությանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) սփյուռքում աշխատող անկախ հասարակական քաղաքական կազմակերպություն  է, որը իր ստեղծման օրվանից (2003), իր կարելիությունների սահմաններում, անմնացորդ գործել է եւ պայքարել՝ հանուն միասնության եւ հանուն համահայկական  իղձերի իրականացման:

Հավատացած ենք, որ Եվրոպայի Հայերի Համագումարը առաջին հերթին՝ Եվրոպայում ապրող հայության, համախմբման, կազմակերպման, միավորման եւ հզորացման գործում կկարողանա ունենալ եւ ցուցաբերել իր որոշակի դրական դերակատարությունը:

Այսպիսով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու եւ մաս կազմելու  վերոնշյալ երկօրյա համաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23, 24–ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Հերթականորեն Ձեզ տեղյակ կպահենք ծրագրի ընթացքից: Հույժ կարեւորում ենք նաեւ հայրենակիցների արձագանքը եւ առաջարկությունները:

Հարգելի հայրենակիցներ,

խոսքի ու գովասանքների ժամանակն անցել է, հարկավոր է անցնել գործի:

«Սահման քաջաց՝ զենն յուրյանց»:

Եվրոպայի Հայերի Համագումար
1 փետրվար, 2020 

կոնֆերանսի օրակարգը 2-էջում

Conference Address: Կոնֆերանսի Հասցեն -3 էջում

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4