March 2, 2021

Կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ են անում օգնել Իրաքից փախուստի դիմած հայերին

PanARMENIAN.Net – Կոնգրեսականներ Բեթթի Մակքոլումը, Ֆրենք Փալլոունը, Ադամ Շիֆֆն ու Թիմ Վոլցը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կոչ անելով օգնություն ցուցաբերել Իրաքից փախուստի դիմած հայերին, որոնք Հորդանանում ու Սիրիայում են գտնվում: ԱՄՆ Կոնգրեսի 16 անդամների կողմից ստորագրված նամակում կոչ է արվում աջակցել իրաքյան հայերին Հայաստան հայրենադարձվելու համար:

«Այն, որ իրաքյան հայերը կկարողանան նոր կյանք սկսել անվտանգության պայմաններում, բխում է ԱՄՆ շահերից: Փախստականներ ընդունելու վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկը շատ տեղին ու ժամանակին էր, և ես գտնում եմ, որ ԱՄՆ-ն պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի, որն անհրաժեշտ է նրանց վերաբնակեցման ու հայ հասարակության մեջ ինտեգրվելու համար»,- հայտնել է կոնգրեսական Մակքոլումը:

Կոնգրեսական Ադամ Շիֆֆն իր հերթին նշել է, որ Իրաքի փախստական դարձած քրիստոնյա հայերը «հուսահատ վիճակում են, որովհետև ՄԱԿ ՓԲՀՎ-ից ստացվող օգնությունը կրճատվում է»: «Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներ տրամադրել ՓԲՀՎ-ին այդ փախստականներին տեղափոխվել ու Հայաստանում վերստին իրենց կյանքը կառուցելու համար, հակառակ դեպքում նրանք կձգտեն գաղթել ԱՄՆ»,- ընդգծել է Շիֆֆը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4