September 30, 2022

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԷՐ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

  • Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստից առաջ եւ հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում` դատարանից պահանջելով Լեւոն Ավագյանին ավելի խիստ պատժի դատապարտել: Այդ ընթացքում մի երիտասարդ տեսախցիկով նկարահանում էր բողոքի ցույցի բոլոր մասնակիցներին, գործով տուժող ճանաչված Հ.Ս.-ին, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցն ավարտած նախկին սաներին: Մենք փորձեցինք երիտասարդից հետաքրքրվել, թե ով է նա եւ ինչի համար է նկարահանում բոլորին, սակայն նա չպատասխանեց մեր հարցերին` մշտապես լռություն պահպանելով: Չի բացառվում, որ անհայտ երիտասարդը նկարահանում էր բողոքի ցույցի մասնակիցներին, որպեսզի մեղադրյալ Լեւոն Ավագյանը եւ նրա որդիները դատավճռից հետո վրեժխնդիր լինեն բոլոր նրանցից, ովքեր համարձակվել են բարձրաձայնել նախկին ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին:
  • Արման Ղարիբյան

armtown.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4