March 2, 2021

Ոսկե մեդալ` սփյուռքահայ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանին

Այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը սփյուռքահայ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանին հանդիսավորությամբ հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալը` հրապարակախոսության և թատերարվեստի ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Սփյուռքահայ նշանավոր դերասան, բեմադրիչ, հրապարագիր, ասմունքող Մարի Ռոզ Աբուսեֆյանը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ եկել է հայրենիք, մասնակցել Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին, «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» մենաներկայացումով հանդես եկել Երևանում և Գյումրիում:

Մարի Ռոզ Աբուսեֆյանը շուրջ 40 տարի աշխարհի տարբեր բեմերից հնչեցնում և ջատագովում է հայ դասական բանաստեղծների լավագույն ստեղծագործությունները: Նրա ծրագրում ներառված են Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Կոստան Զարյանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և հայ դասական այլ գրողների գործերը: Մի քանի տասնամյակ նա հաջողությամբ հանդես է գալիս Լոս Անջելեսի, Նյու  Յորքի, Սիդնեյի, Փարիզի, Լոնդոնի, Բեյրութի, Հալեպի, Թեհրանի, Կահիրեի, Աթենքի բեմերում և ամենուրեք արժանանում հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Գեղարվեստական ծրագրերով նա բազմիցս ելույթներ է ունեցել նաև հայրենիքում` Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի բեմերում:

Մարի Ռոզ Աբուսեֆյանը նաև «Հոգու և մտքի արահետներով» ուղեգրության և ազգային հայրենասիրական տարբեր թեմաներով գրված, ինչպես նաև Արցախյան դատին և Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Նա Սան Ֆրանցիսկոյում ստեղծել է Վիլյամ Սարոյանի անունը կրող գրական-մշակութային կենտրոն:

Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

hetq.am

sliade photo by  slag.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4