January 28, 2022

Ալիեւը վերջնագիր է ներկայացրել

Այսօր մեկօրյա պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը: Նա նախ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, առանձնազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացմանն ու ամրապնդմանը ուղղված ջանքերը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը:

Էրդողան-Ալիեւ հանդիպման առանցքային թեմաներից է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Առանձնազրույցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով այս հարցի մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձգձգելու համար: Ըստ նրա, Ադրբեջանը որոշ վերապահումներով ընդունում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:

«Մինչդեռ, Հայաստանը դեռ պատասխան չի տվել: Չեմ թույլ տա, որ բանակցային գործընթացը ձգձգվի: Բանակցություններում պետք է որոշակի սահմաններ եւ ժամանակային սահմանափակումներ լինեն: Կա’մ Հայաստանը կտա դրական պատասխան եւ մենք կլուծենք հակամարտությունը, կա’մ էլ բանակցային գործընթացը կդադարեցվի ու կսկսվի հայ-ադրբեջանական նոր փուլ»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ Անկարան մշտապես հետամուտ է լինելու այս գործընթացին եւ անտարբեր չի մնալու եղբայրական Ադրբեջանի համար կարեւոր այս հարցում:
«Կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի Խմբին ցուցաբերել հաստատակամություն եւ գործը հասցնել մինչեւ վերջ»,-ասել է նա:

Էրդողանը միաժամանակ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հետ ստեղծելու են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության Խորհուրդ, ինչպես նաեւ ստորագրելու են բնական գազի առք ու վաճառքի մասին Համաձայնագիր:

Այս ամենը ավելի մանրամասն, ըստ Էրդողանի, քննարկելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Թուրքիա այցի ժամանակ, որը նախանշված է հունիսին:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4