January 28, 2022

«Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է իտալացի հասարակությունը

2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիի կողմից նկարահանվել էր «Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)’ Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագետների հետ:

Իտալիայում ֆիլմը հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D’Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին:

Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված: Իտալերեն տեքստը և ավելի մանրամասն տեղեկությունները զետեղված են համացանցի’ http://www.archeologiaviva.it/index.php/article/1718/PIETRE-SACRE-D’ARMENIA.html կայքում:

7or.am/

photo by  zhamanak.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4