December 8, 2022

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են պրո և հակապուտինյան ցույցեր

Մոսկվայի «Պակլոննայա Գառա» հատվածում ընթացել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին սատարող հանրահավաք: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ցույցին մասնակցել է մոտ հիսուն հազար մարդ, մինչդեռ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքի մասնակիցների թիվը գերազանցել է 120 հազարը: Ցուցարարների առջև ելույթ են ունեցել Սերգեյ Կուրյագինը, գրող Էդուրադ Բաղիրովը, գեղասահքի մրցավար Տատյանա Տարասովան, ինչպես նաև երգչուհի Նադեժդա Բաբկինան:

Ցույցի մասնակիցներն իրենց հանրահավաքը կոչել են «հականարնջագույն»: Հավաքվածների ձեռքերին եղել են գործող վարչապետ Պուտինին սատարող տարբեր պաստառներ, դրանց թվում, «Գազպրոմ՝ բավական է կերակրես Էխո Մոսկվի ռադիոկայանին», «Պուտինին ատում ենք նրանք, ովքեր չեն ցանկանում ունենալ հզոր Ռուսաստան» և այլն:

Հատկանշական է, որ վարչապետի նախընտրական շտաբն ավելի վաղ հերքել էր լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե հանրահավաքը կազմակերպվել է հենց կառավարության ղեկավարի ներկայացուցիչների կողմից և անմիջական աջակցությամբ: Այնուհանդերձ, լրագրողների աչքիչ չեն վրիպել Ռուսաստամնի տարբեր շրջաններից Մոսկվա ժամանած ավտոբուսներն ու ցույցի բովանդակությանն անհաղորդ բազմությունը:
Պուտինին սատարող ցույցեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դոնի Ռոստով, Պետրոպավլովսկ և Կուրգան քաղաքներում:

Միաժամանակ, Մոսկվայի մեկ այլ «Բոլոտնյա հրապարակում» այս պահին ընթանում է ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» խորագրով ցույցը: Ոստիկանության տվյալներով, մասնակիցների թիվը կազմում է մոտ 35 հազար մարդ, լրագրողների և հենց կազմակերպիչների համոզմամբ, «Բոլոտնայա հրապարակում» գտնվում է շուրջ 120 հազար մարդ:
Ցույցին մասնակցելու են եկել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, նախագահական ընտրությունների թեկնածու Միխայիլ Պրոխորովը, ընտրությունների մասնակցելու իրավունքից զրկված Գրիգորի Յավլինսկին, երգահան Յուրի Շևչուկը, «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը, արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներից Բորիս Նեմցովը, լրագրող Լեոնիդ Պարֆյոնովն ևս մի շարք հասարական ու քաղաքական գործիչներ:
Ցուցարարները վանկարում «Ռուսաստանն առանց Պուտինի» լոզունգը:
Երկու հանրահավաքներում էլ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:

 Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4