March 2, 2021

Մայիսի 18-ին հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց

PanARMENIAN.Net – Ֆրանսիայի հայերը մայիսի 18-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց և Ֆրանսիայի սենատորներից կպահանջեն հաստատել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: ԻնչպեսPanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ասբեդ Հարամանդայանը, ակցիայի նախաձեռնողը Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհուրդն է (CCAF): «Ցույցի մասնակիցները Սենատից կպահանջեն ընդունել XX դարի առաջին Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը»,- ասել է Հարամանդայանը:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատեն Սենատն ու ստորագրի նախագահը: Օրինագիծը 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում:

Ֆրանսիայի ուսումնական հաստատություններում բազմիցս բախվում են Հայոց ցեղասպանության հերքման խնդրի հետ: Օրինակ, 2009 թվականին Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ ազգությամբ թուրք աշակերտ Մուսթաֆան հայտարարել է, որ Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը դասարանից դուրս է հրավիրել Մուսթաֆային: Մեկ այլ դեպքում պատմության դասին թուրք դեռահասը, չկարողանալով պատասխան տալ այդ հարցին և չկարողանալով տիրապետել իրեն, վրդովված հայտարարել է. «Հայերին Ցեղասպանության չեն ենթարկել, իսկ եթե նույնիսկ արել են, նշանակում է նրանք արժանի էին դրան»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4