July 18, 2019

Ադրբեջանը պետք է հետևի Ղարաբաղի օրինակին. Washington Times

 

Մոնրեալի Մըքգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը ամերիկյան The Washington Times-ի իր հոդվածում գրում է. «Անցած ամսում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպել էին քննարկելու երկրների միջև համագործակցության ոլորտները: Հանդիպումը տեղի ունեցավ Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005-ից սկսած հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով փորձում էին վերացնել հայկական բազմադարյա համայնքի վերջին նշույլները: 

Զուգահեռ, Ադրբեջանն աշխատում է իրանական պետական Naftrian Intertrade ընկերության հետ, կասպյան Շահ-Դենիզ գազի հանքավայրի շահագործման հարցում: Սա անշուշտ, դուր չի գալիս վաշիգտոնյան պաշտոնյաներին, որոնք ձգտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնել նրա միջուկային ջանքերի համար»:

Հոդվածագրի կարծիքով, սպառնալիքը, որից միջազգային հանրությունը պետք է մտահոգվի, Ադրբեջանից առկա սպառնալիքն է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից 18 տարի հետո էլ Բաքուն ընդդիմանում է Ղարաբաղի մասնակցությանը Մինսկի խմբի բանակցություններին՝ հակամարտության կայուն կարգավորման համար: Ավելին, նախագահ Իլհամ Ալիևի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող՝ հրադադարի խախտումների լուծման շարունակական սպառնալիքները հետագայում միայն կարող են ապակայունացնել իրավիճակը:

«Վերջին երկու տասմանյակներում Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ստեղծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների ունիվերսալ արժեքներ, կանգնած լինելով բռնապետական ու ագրեսիվ հարևանի կողքին:

Եթե Ադրբեջանը ցանկանում է չլինել սպառնալիքների թիրախ, ապա պետք է հետևի Ղարաբաղի օրինակին», եզրափակում է Նիզիբլյանը:   

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4