March 2, 2021

Թուրքիայում հետաձգվել է Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 12-ին մատուցվելիք պատարագը հետաձգվել է: Պատճառը կառավարության առաջարկած և խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների օրեսնդրական փաթեթի շուրջ նույն օրը Թուրքիայում անցկացվելիք համաժողովրդական հանրաքվեն է:

Ըստ թուրքական «CNNTurk» լրատվական գործակալության` այս մասին հաղորդագրություն է տարածել Վանի կուսակալությունը, համաձայն որի, Վանի կուսակալ Մյունիր Քարալօղլուն Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել սեպտեմբերի 12-ին նախաշված Սուրբ Խաչի պատարագը: Առաջարկն ընդունվել է հայկական համայնքի կողմից, ինչ համար էլ և թուրքական իշխանությունները շնորհակալություն են հայտնել:

Նշենք, որ վերանորոգումից հետո 2007 թվականից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին գործում է որպես թանգարան, և մինչև օրս գմբեթը խաչազուրկ է

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4