June 26, 2022

Հերթը հասավ կույրերին. ադրբեջանցի ոստիկաններն ընդդիիմության հանրահավաքը կրկին դաժանորեն ցրել են

Ադրբեջանական ոստիկանությունը, ուժի կիրառմամբ, ցրել է «Ազադլիգ» քաղաքական դաշինքի՝ «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց կազմակերպված հանրահավաքը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքը նախատեսված էր սկսել Ադրբեջանի ժամանակով 15.00-ին, սակայն հանրահավաքից դեռ կես ժամ առաջ, ոստիկանության արագ արձագանքնման զորամասի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններ են իրականացրել: Վերջիններս շրջապատել են «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց գտնվող հրապարակը, ստուգումներ իրականացրել թատրոնի հարևանությամբ գտնվող՝ դեպի մետրոպոլիտեն ել ու մուտ անող քաղաքացիներին:

Սրանից զատ, ոստիկանության պահանջով, նշյալ վայրին հարակից տարածքներում գտնվող հանրային օբյեկտների տնօրինությանը հրահանգ է տրվել՝ փակել օբյեկտները՝ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ նվազագույնին հասցնելու համար:

Արդեն 15.00 ոստիկանությունը նույնիսկ չի թույլատրել «Նարիմանով» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող մետրոյի ուղևորներին դուրս գալ մետրոպոլիտենի տարածքից: Ժամը 15.30-ին հանրահավաքի ամենակտիվ զանգվածը կրկին փորձ է կատարել ճեղքել ոստիկանության շարասյունը և ներթափանցել «Նարիմանով» թատրոնի մերձակա տարածք: Նրանք իրենց երթը անցկացնում էին «Ազատություն», «Ազատ ընտրություններ» կարգախոսների ներքո:

Սակայն ակցիայի մասնակիցներին չի հաջողել իրականացնել իրենց մտահաղացումը, քանի ոստիկանական ուժերը նրանց բռնի ուժով կանգնեցրել են: Մի քանի տասնյակ մարդկանց նկատմամբ բռնություններ են իրականացվել, իսկ հանրահավաքի մնացած մասնակիցներին բռնի ուժով նստեցրել են՝ մինչ այդ, քաղաքային երթուղուց հանված ավտոբուսներն ու երթուղային տաքսիները և տարել անհայտ ուղղությամբ:

Ականատեսների վկայությամբ, ոստիկաններն այնքան դաժանորեն են իրականացրել այդ գործողությունները, որ նույնիսկ չեն խղճացել կանանց, ծերերին և նույնիսկ կույրերին:

Ակցիայի մասնակիցները փաստում են, որ այս անգամ հանրահավաքը խոչընդոտելու եկած ոստիկաններն ավելի ագրեսիվ էին, քան նախորդ դեպքերում:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում են՝ Լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ Ավեզ Թեմիրխանը, Ազգային ճակատ կուսակցության ղեկավարի տեղակալ Ֆուադ Գահրամանլին, հայտնի ակտիվիստներ Գեզյալ Բայրամովն ու Գան Թուրալին

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4