September 25, 2023

«Նաբուկո»–ի շինարարությունը հետաձգվում է

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը հետաձգվել է մինչև 2017 թ.։

Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ պատճառը  «Նաբուկո»-ի շինարարության ֆինանսավորման անորոշությունն է, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անհամաձայնությունը գազի գների շուրջ։

«Առանց «Նաբուկո»  նախագծի ներդրումային խնդիրների լուծման մենք չենք կարող թույլ տալ գազի արդյունահանումը «Շահ Դենիզ-2» հանքավայրից»,-ադրբեջանական «News.az»-ի հաղորդմանբ ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը:

Նշենք, որ  «Շահ Դենիզ» հանքավայրում առկա գազի ընդհանուր ծավալները 1,2 տրիլիոն խորանարդ մետր են, և հանքավայրը համարվում է «Նաբուկո» գազատարի վառելիքի հիմնական աղբյուր։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե «Նաբուկո»-ի շինարարության շուրջ պաշտոնական Անկարայի և Բաքվի միջև բանակցություններն ընդհատվել են հայ-թուրքական կարգավորման գործընթացի պատճառով:

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4