January 19, 2022

Հերթական վթարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ում


Մայիսի 15-ի առավոտյան, ժամը 3-4 ընկած հատվածում վթար է տեղի ունեցել ԶՊՄԿ-ին պատկանող մի քանի մլն խորանարդ մետր տարողության լճում, ինչի հետեւանքով հսկայական քանակությամբ ջուր սկսել է հոսել դեպի Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի հարեւանությամբ հոսող Գեղի գետ, որի մակարդակը զգալիորեն բարձրացել է և քշել-տարել ափամերձ այգիները, ցանքսերը, քանդել թաղամասի կամուրջը,  լցվել գոմերը: Հորդացած գետի ջրերը ողողել են նաև դպրոցի բակը:

Ի դեպ, վթարված լճի ջրի հոսքը գնալով ուժեղանում է և դեռեւս վտանգը չի անցել: Անելանելի վիճակում հայտնված բնակիչները զանգահարել են Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն իրավապաշտպան հկ-ի թեժ գծով և տեղեկացրել դեպքի մասին: Բարիկավան են ժամանել կազմակերպության ներկայացուցիչները, հանդիպել հուսահատ վիճակում հայտնված բնակիչների հետ: Վթարից տուժած 17 բարիկավանցիներ գրավոր դիմում են ներկայացրել հկ-ի նախագահ Տիգրան Ստեփանյանին, որով խնդրել են պաշտպանել իրենց իրավունքները: Կազմակերպության նախագահը բնակիչներին խոստացել է, որ հնարավորինս արվելու է ամեն ինչ, որպեսզի չոտնահարվեն բնակիչների իրավունքները, հավուր պատշաճի հաշվարկվեն վնասի չափերը եւ ժամանակին ստանան փոխհատուցում` կրած վնասի դիմաց:

Ավելացնենք, որ վերջին 3 ամսում սա երկրորդ վթարն է, որ արձանագրվում է լճում: Այդ պատճառով թաղամասի բնակիչները արդեն սկսել են անհանգստանալ նաեւ իրենց կյանքի անվտանգության համար: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն և դժվար է ասել դրանք ճշտվելուց հետո կպատժվեն մեղավորները, թե ոչ:

lrgir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4