January 19, 2022

Հայաստանցի 9 ծանրորդներ կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը

Մայիսի 16-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի 2010 թ. պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայանցնելու են 9 մարզիկներ։
Հայ ծանրորդները կպայքարեն Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու համար։ Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62կգ), Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում ելույթ կունենա միայն Իզաբելա Յալյանը (53 կգ)։

Վալենսիայում խաղարկվելու են նաև Սինգապուրի 2010 թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն դա Հայաստանին չի վերաբերվում։ Հայաստանն արդեն 2 ուղեգիր նվաճել է, իսկ դա առավելագույն քանակն է, որը տրամադրվում է պատանեկան օլիմպիական խաղերում։

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4