January 28, 2022

Զարուհի Փոստանջյան. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն իր մեղքի բաժինն ունի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության թերացումներից մեկն այն է եղել, որ ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն դարձել է այդ կառույցի նախագահ։ Երեկ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, թե ինքը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել, քանի որ հայտնի է իր անկողմնակալությամբ։ Ի պատասխան այդ հայտարարության,  Զարուհի Փոստանջյանն ասել է. «Ես, իհարկե, այդ կարծիքը չունեմ, որ նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել նաև այն պատճառով, որ օբյեկտիվ պատվիրակ է»։ «Ժառանգության» պատգամավորը նաև մտահոգություն է հայտնել Չավուշօղլուի այն նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է ԵԽԽՎ-ում ստեղծել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողով։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4