January 28, 2022

ՀԱԿ հայտարարություն

Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /«Տրոյկա»-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ‘ պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին   ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:

Մարտի 10-ին Եվրոպական Միությունը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: Եվրոպական Միությունը նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակվում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների:

Մայիսի 6-ին ստացվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակ տիկին Էշթոնից, որում հայտնված է, որ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը Եվրոպական Միության համար շարունակում է մնալ առանցքային առաջնայնություն Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության եւ երկխոսության համար, եւ որ Եվրոպական Միությունը Հայաստանի ղեկավարության առջեւ բարձրացրել է մարտիմեկյան իրադարձությունների քննությանը մանրակրկիտ կերպով հետամուտ լինելու եւ միայն իրենց քաղաքական իրավունքները գործածելու համար բանտարկված բոլոր ակտիվիստներին ազատ արձակելու, ինչպես նաեւ խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:

Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Եվրոպական Միության եւ նրա բարձրաստիճան ղեկավարների դիրքորոշումները, որոնք ցույց են տալիս, որ ԵՄ-ի բարձր ղեկավար օղակներում  ըմբռնումով են մոտենում Հայաստանյան ժողովրդի եւ հասարակության սպասելիքներին, արձանագրելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրողությունները եւ կարեւորելով ժողովրդավարական ազատությունների վերականգնման անհետաձգելի անհրաժեշտությունը:

Ցավով պետք է նշենք, որ մարտի 10-ին արված հայտարարության մասին հնարավոր եղավ տեղեկանալ միայն մեծ ուշացումով, մի քանի օր առաջ’  շնորհիվ Բրուսելում Կոնգրեսի անձնական շփումների: Կարծում ենք, Հայաստանի վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարության մասին մամլո հաղորդագրություն տարածելը Երեւանում Եվրոպական Միության ներկայացուցչության պարտավորությունն է, ուստի,  այդ հարցում ներակայացուցչության անգործությունը, որի պատճառով Հայաստանի հասարակության կողմից սպասված դիրքորոշումները անըբռնելի ուշացմամբ են մատչելի դարձել մեր ժողովրդին, առաջացնում են մեր տարակուսանքը: Այս առթիվ մենք դիմել ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն’ բացատրություններ ստանալու նպատակով: Վստահ ենք, որ Երևանում ԵՄ պատվիրակության աշխատանքը պետք է համահունչ լինի ԵՄ-ի որդեգրած քաղաքական դիրքորոշումներին:

7or.am

fhoto by news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4