January 28, 2022

Ժնեւի հայ համայնքը ակտիվ գործունեություն է ծավալում

ԺՆԵՎ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժնեւի Լեմանի թատրոնում մայիսի 8-ին Ֆրանսիայի «Արաքս-Սասուն» հայկական պարային համույթը հանդես է եկել իր “Ararat Mon Amour” ծրագրով: Այս մասին տեղեկացնում է www.centre-armenien-geneve.ch

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մայիսի 9-ին Ժնեւի Cafe du Soleil-ում Հայաստանում գործող SEMRA Plus շվեյցարական հիմնադրամը կազմակերպել էր համերգ հօգուտ Հայաստանի երիկամային հիվանդություններով տառապող երեխաների:

Նույն օրը Շվեյցարիայի «ԿԱԶԱ» Կոմիտաս միությունը հանդես է եկել “Si l’Armenie m’etait contee…” ներկայացմամբ:

Հայտնի է դարձել նաեւ, որ Ժնեւում նախատեսվում է կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող: Հուշակոթողի կառուցմը նախաձեռնել են Շվեյցարիայի իշխանությունները: Ժնեւի հայ համայնքը հայտարարել է, որ պատրաստ է հուշակոթողի շինարարության համար տրամադրել 400 հազար շվեյցարական ֆրանկ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4