January 28, 2022

Մերձավոր Արեւելքի հայ համայնքներում կազմակերպվել են Հովհաննես Շիրազի 95-ամյակին նվիրված հանդիսություններ

ԼԻԲԱՆԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութում հրապարակվող «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Դյունիայանի նախաձեռնությամբ եւ Հալեպի` ՀԲԸՄ Հ.Ե.Ը Գործադիր Մարմնի հովանավորությամբ Գալուստ Գյուլպենկյան կենտրոնի սրահում մայիսի 4-ին տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի 95-ամյակին նվիրված գրական երեկո: Երեկոյի հյուրերն էին արաբ գրող` հայագետ թարգմանիչ Նիզար Խալիլին, որը բանաստեղծի ընկերն է եւ Շիրազի մի շարք ստեղծագործությունների, այդ թվում նաեւ «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմի արաբերենի թարգմանիչը, հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ:

Հովհ.Շիրազի 95-ամյակին եւ Մեծ Եղեռնի նույնամյա տարելիցին նվիրված գրական երեկոն մեկ անգամ եւս փաստեց, որ հայերը ունեն մեկ հայրենիք, մեկ մթակութային արժեքներ:

Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին «Հովհաննես Շիրազ» հիմնադրամի նախաձեռնող խմբից, սույն հանդիսությունը` մայիսի 6-ին տեղի ունեցավ Բեյրութում ՀԲԸՄ «Տեմիրճեան» կենտրոնի «Ասպետներու սրահ»-ում: Այստեղ եւս հավաքվել էին լիբանանահայ մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:

Հանդիսության գլխավոր հովանավորն էր «Ծաղիկ» շաբաթաթերթի խմբագրակազմը. հանձին` խմբագիր Հակոբ Դյունիայանը, ինչպես նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանությունը:

Այս առիթով Հալեպ եւ Բեյրութ էր հրավիրվել Հովհ. Շիրազի դուստրը` բանաստեղծուհի Անի Շիրազը, որը հանդես եկավ բանախոսությամբ, կարդաց հարվածներ Հովհ. Շիրազի ստեղծագործություններից: Եվ Հալեպում, եւ Բեյրութում կայացած գրական երեկոները լուսաբանեց ոչ միայն սիրիահայ եւ լիբանանահայ մամուլը, այլեւ MTV հեռուստաալիքը, կարեւորելով այս երեկոների նշանակությունը:

Հատկապես հուզիչ էր գեղանկարիչ Հրաչ Այնթապլյանի նվերը` Հովհաննես Շիրազի մեծադիր դիմապատկերը, որը գեղանկարիչը ստեղծել էր հատուկ մեծ բանաստեղծի 95-ամյակի հանդիսություններին ներկայացնելու նպատակով:

Այս միջոցառումների շրջանակներում Անի Շիրազը հյուրընկալվեց Հայկազյան համալսարանում, որտեղ Տերյան հայագիտական գրադարանում բանաստեղծի դստերը շնորհվեց Հայկազյան համալսարանի խորհրդանշան-կրծքանշանը:

Անի Շիրազի վկայությամբ, այցելությունը, ցավոք կարճատեւ էր, բայց լի անակնկալներով, հուզիչ եւ հաճելի հանդիպումներով:

Հասմիկ Հակոբյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4