March 2, 2021

Ամերիկայի թուրքերը միացնելու են իրենց ուժերը` հայկական լոբբիի դեմ պայքարելու համար

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկայի վեց թուրքական միություններ իրենց ուժերը միացնելով կազմել են Թուրք-ամերիկյան համագործակցության վեհաժողով, որի գալա հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 12-ին Վաշինգտոնի նշանավոր Վիլարտ Ինտեր-Կոնտինենտալ հյուրանոցում, հաղորդում է «Մարմարան»: Այդ բացառիկ հանդիպմանը ներկա են գտնվել ամերիկյան կոնգրեսի 7 սենատորներ եւ 53 պատգամավորներ: Կոնգրեսականների այդքան բազմամարդ հանդիպումն աննախադեպ է թուրքական հանդիպումների համար: Ներկա են եղել Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ութ պատգամավորներ եւ Սենատի երկու ներկայացուցիչ: Միջոցառմանը մասնացել է 700 հրավիրված: Բոլոր ելույթ ունեցողներն ընդգծել են թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, նաեւ թուրք-ամերիկյան կազմակերպությունների Կոնգրեսի վրա ներգործելու կարեւորությունը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4