January 19, 2022

Հայաստանը շահագրգռված է խորացնել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը շահագրգռված է խորացնել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ արդյունավետ համագործակցությունը: Այս մասին FAO-ի գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆի հետ մայիսի 13-ի հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է ՊԳԿ-ի փորձագետների մասնակցությունը գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող հանրային քննարկումներին: Այս համատեքստում ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է միջազգային փորձը:

Անդրադառնալով առաջիկա համատեղ ծրագրերին, զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսական միջոցների` (սերմեր, թունաքիմիկատներ) արտադրության, գյուղատնտեսական, մասնավորապես ոռոգման եւ պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման եւ շուկայավարման համակարգի ստեղծման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է գյուղերի զարգացման համալիր ծրագրերի իրականացման կարեւորությունը, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ապակենտրոնացմանը:

Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել մայիսի 10-14-ին Երեւանում անցկացվող ՊԳԿ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի աշխատանքներին: ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4