October 4, 2022

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՏՀԱՃ ՆԿԱՐԸ

Սոցիալական հարցը հայ ժողովրդի մոտ երբեք կենտրոնական հարց չի եղել, հայերին բնորոշ չէ սոցիալական հարցերի շուրջ համախմբվել, որը ցավալի երևույթ է, ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Սարդարապատ շարժման կազմակերպած քննարկման ժամանակ:

Նրա խոքով, տնտեսական գործունությունը նունպես մշակույթ է: “Բիզնեսմենը նկարիչ է, սակայն նայեք մեր բիզնեսմենների նկարածներին, որևէ մեկին դա դո՞ւր է գալիս”, հարցնում է Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով, Հայաստանի համար լուրջ խնդիր է բիզնես-պետություն հարաբերությունը: “Ձեռներցությունը պետք է անջատվի պետությունից, պետական կառավարումից”:

Բագրատյանը ասել է, որ չենք հասկանում ինչ արժեքային համակարգում ենք ապրում, հանդուրժում ենք կրիմինալ համակարգը և գնալով հեռանում ենք իդեալական պետության կառուցման հնարավորությունից:

Հայաստանի տնտեսության համար, ըստ Բագրատյանի, կարևոր է կապիտալի կենտորնացման դեմ պայքարը, հարուստ մարդիկ պետք է հեռացված լինեն պետական կառավարման համակարգից:

Նախկին վարչապետի կարծիքով, Հայաստանի զարգացման համար լուրջ խնդիր է նաև կրթության հարցը, որին խոչընդոտում է պարտադիր զինվորական ծառայությունը: “ Պետք է որոշել, կամ ամբողջովին անցնում ենք պարտադիր զինծառայության, կամ պայմանագրային բանակի, իսկ այսօր մենք միջանկյալ դիրքում ենք գտնվում, իսկ պայմանագրային բանակին անցնելն ամենարդյունավետ քայլը կլինի”, ասել է նա` ավելացնելով, որ պետք չէ գլուխ գովալ տարածաշրջանում ամենամարտունակ բանակով, Ադրբեջանը մի օր կանցնի մեզ, ինչպես առաջ անցավ տնտեսական ցուցանիշներով:

Բագրատյանը նշել է, որ կրթությունը Հայաստանում անարժեք բան է դառնում, և հասարակության համար սա լրջագույն հիվանդություն է:

LRAGIR.AM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4