January 28, 2022

Ռուսական գազ Թուրքիային՝ «էժան» ու առանց պատժամիջոցների Զիջումների դիմաց ռուսներն էլ են զիջումներ ակնկալում

Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիա մատակարարվող ռուսական գազի նոր գնի շուրջ, այն նվազելու է նվազագույնը 10%-ով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Թուրքիա կատարվող այցի ընթացքում։ Այն մեկնարկել է երեկ։

«Գազպրոմում» նոր պայմանավորվածությունները հրաժարվել են մեկնաբանել։ Նշենք, որ Թուրքիան ռուսական ածխաջրածնային պաշարների ծավալով երկրորդ ներկրողն է։ Ավելի վաղ կորպորատիվ ամսագրում ռուսական հոլդինգը նշել էր, թե ընթացիկ տարում Թուրքիա նախատեսում է մատակարել 30 մլրդ խմ գազ՝ համեմատ 2009թ. 20 մլրդ խմ ցուցանիշի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ընթացքում միջկառավարական արձանագրություն էր ստորագրվել գազային ոլորտում համագործակցության շուրջ։ Այն ենթադրում էր, որ Թուրքիան իրավունք կստանա պահանջել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի վերանայում։

Նախորդ շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ «Գազպրոմը» մեղմացրել է take or pay պայմանագրի պահանջները Թուրքիայի համար։ Համաձայն նոր պայմանավորվածությունների՝ Անկարան կարող է գազի գնման ծավալները նվազեցնել 75%-ով՝ խուսափելով ռուսական կոնցեռնի կողմից տուգանային պատժամիջոցներից։

Նախորդ տարի Թուրքիան իրավունք ուներ խուսափել պայմանագրային մատակարարումների միայն 10%-ից։ Չգնված ծավալներն իրականում ավելի շատ էին, սակայն «Գազպրոմը» շարունակում էր «ներել»։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայմանագիրը խախտելու համար թուրքական կողմի պարտավորությունները կազմում էին $160 մլն։

Փորձագետների կարծիքով՝ նոր համաձայնությունները Թուրքիային ավելի ազատ գործելու հնարավորություն կտան, ինչը «Գազպրոմին» այս տարի մոտ $1,2 մլրդ-ի հասույթ կարժենա՝ 310-320 $/խմ միջին եվրոպական գնի պայմաններում։ Թուրքիային ռուսական կողմի զիջումները փորձագետները պայմանավորում են «մի քանի այլ հարցերում» թուրքական պաշտոնական դիրքորոշումը մեղմելու ցանկությամբ։ Խոսքը, առաջին հերթին, «Հարավային հոսք» նախագծի մասին է, որն անցնելու է Թուրքիայի տարածքային ջրերով։ «Գազպրոմը» հետաքրքված է նաև Թուրքիայում էներգետիկ նախագծերով, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Անկարայի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը

cdaily.am


Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4