January 28, 2022

75 ԿՐԹԱԹՈՇԱԿ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

75 հայեր ստացել են կրթաթոշակ`Գերմանիայում ուսանելու ևհետազոտելու համար

Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան տիկին Մելանի Մոլթմանը 75 հայ կրթաթոշակակիրների կշնորհի DAAD-ի վկայականները: Կրթաթոշակների այս քանակը թերևս աննախադեպ էր Հայաստանի համար, քանզի մինչ 2010 թ. այս քանակի կրթաթոշակներ Հայաստանը դեռ չէր ստացել Գերմանիայի պետության կողմից:

DAAD  կրթաթոշակները հնարավորություն կընձեռեն հայ ուսանողներին, ասպիրանտներին իրենց  կրթությունը շարունակելու Գերմանիայում` տարբեր մասնագիտությունների գծով, իսկ գիտնականներին` իրենց գիտական հետազոտությունը իրականացնելու Գերմանական բուհերում կամ գիտահետազոտական կենտրոններում:

DAAD-ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ամեն տարի 800.000 եվրոյից ավել գումար է ներդնում և դրանով իսկ ակադեմիական փոխանակման բնագավառում խոշորագույն օժանդակողներից մեկն է հանդիսանում: Անկախացումից ի վեր ավելի քան 1500 հայեր կրթաթոշակներ  են ստացել DAAD–ից. հետազոտական և ուսումնական կրթաթոշակներ գերմանական բուհերում ոսումը շարունակելու կամ հետազոտական աշխատանք իրականացնելու համար, ինչպես նաև ամառային դասընթացներին և ուսումնական ճանապարհորդություններին մասնակցելու համար: Նշված ժամանակահատվածում DAAD–ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ներդրել է ավելի քան 8 միլիոն եվրո: DAAD –ն իր կրթաթոշակակիրներին աջակցում է նաև կրթաթոշակային ծրագրի ժամկետի ավարտից հետո, մասնավորապես գրքերի և տարբեր սարքավորումների ձեռք բերման հարցում,  ինչպես նաև օժանդակում է կազմակերպել տարբեր սեմինարներ, աշխատանքային խմբեր, նախկին կրթաթոշակակիրների կրկնակի հրավերներ, կազմակերպում է ամառային դպրոցներ Հայաստանում և Գերմանիայում:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4