June 20, 2019

ՈՒՐ ԽՑԿԻ ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ եթե հայերը դուրս գան Ղարաբաղին կից երկու տարածքից` Աղդամից եւ Ֆիզուլիից, ապա հայ-թուրքական կարգավորումը կարագանա: Դրան ի պատասխան Հայաստանի իշխանությունից առայժմ կարծես թե ձայն է հանել միայն Գալուստ Սահակյանը, ասելով, որ Հայաստանը նույնիսկ այդ երկու տարածքը չի ցանկանում կապել հայ-թուրքական գործընթացի հետ:

Բայց հետաքրքրականն այստեղ ոչ թե Հայաստանի արձագանքն է, այլ թուրքական առաջարկը: Ի՞նչ է դա` “շնից մազ պոկելու” մասին հայկական ասացվածքի թուրքական մեկնաբանություն եւ կիրառում, թուրքական դիվանագիտության հուսահատության դրսեւորո՞ւմ, թե պարզապես թուրքական դիվանագիտության հերթական խորամանկություն: Բանն այն է, որ Աղդամից ու Ֆիզուլիից շահավետ կերպով դուրս գալու առաջարկը, որ արել է Էրդողանը, կարծես թե հակասում է բոլոր տեսակի առողջ տրամաբանություններին:

Եթե խոսքը լիներ ասենք Հորադիզի եւ Զանգելանի մասին, որոնք ազատագրված տարածքների ծայրամասն են, ապա Էրդողանին դեռ հնարավոր կլիներ հասկանալ: Բայց փաստացի ստացվում է, որ նա Հայաստանին առաջարկում է ադրբեջանցիներին խցկել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների արանքում: Ըստ երեւույթին տեսնելով, որ միջազգային հանրությունը ոչ մի կերպ թույլ չի տալիս ադրբեջանցիներին խցկել Թուրքիայի ու Հայաստանի արանք, թուրքերը մտածում են, որ գուցե միջազգային հանրությունը դեմ չլինի, որ ադրբեջանցիները գոնե հայերի արանքում խցկվեն:

Կարծես թե ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ավելի ու ավելի դառնում է մի ավելորդություն, որը թուրքերն ուզում են անպայման մի տեղ խցկել ու ազատվել այդ բեռից: Եվ ահա այդ տրամաբանությամբ էլ Էրդողանը առաջարկում է գոնե Ֆիզուլին ու Աղդամը վերադարձնել:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4