January 28, 2022

Մեդվեդև. «Ռուսաստանն ու Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ»

Այսօր Անկարայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահԴմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հետաքրքրված են կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ։

«Մենք մեր կողմից (նկատի ունեմ ՌԴ-ն) այդ հարցն առաջ կտանենք ևկօգտագործենք բոլոր հնարավորությունները, ՌԴ-ի հեղինակությունն ու ազդեցությունը այս հարցի կարգավորման համար»,- ասել է Դ. Մեդվեդևը։

Նա նշել է, որ վերջին շրջանում ԼՂ-ի հակամարտության լուծման համար հուսադրող քայլեր են կատարվել։ «Կողմերը հանդիպում են, շփվում, մի շարք առումներով առաջընթաց կա՝ կապված կարգավորման հետ»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ այսօր բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

Մեդվեդևի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներն էլ պետք է իրենց ներդրումն ունենան։ՌԴ-ն հույսեր է կապում նրանց աջակցության հետ, սակայն բոլոր հարցերն առաջին հերթին պետք է քննարկվեն հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։

ՌԴ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում կողմերը մեծ քայլ են կատարել դեպի առաջ, բայց կարևորը ձեռք բերվածով չսահմանափակվելն է.

«Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել առանձին դրվագները տարածքների քանակի և կարգավորման այլ դրույթների մասին, քանի որ նման խնդրի դեպքում պետք է նրբանկատություն ցուցաբերել, որպեսզի ավելորդ դետոնացիա չստեղծվի, առավել ևս, որ այստեղ ՌԴ-ն հատուկ առաքելություն ունի։ Մենք հակամարտության կողմ չենք, այլ ակտիվ միջնորդ, և հետագայում էլ կաշխատենք, ու մոտ ապագայում տեղի կունենան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները»,- ասել է Մեդվեդևը։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4