November 29, 2023

Եվրոպայում ճգնաժամը շատ լուրջ է. ՎԶԵԲ փոխնախագահ

Ոչ մի կասկած չկա, որ ճգնաժամը Եվրոպայում շատ լուրջ է, ու պետք չէ սպասել հրաշքների կամ կատարյալ լուծումների: Նման հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 4-ին, Երեւանում հանդես եկավ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերը: Նրա խոսքով` քաղաքական գործիչները փորձում են գտնել մի լուծում, որը պարզապես ավելի լավը կլինի մյուս վատ լուծումների համեմատ: «Մի մղձավանջ կարող է պատել Եվրոպան, եթե ճգնաժամը Հունաստանից անցնի ավելի խոշոր տնտեսություններին` Իտալիային, Պորտուգալիային, Իսպանիային»,- ասաց Եվրոպական բանկի բարձրաստիճան պաշտոնյան:

Նա խորհուրդ տվեց Հայաստանի կառավարությանը` հատկապես շատ զգույշ լինել ֆիսկալ քաղաքականության ոլորտում, քանի որ մեր երկրի բանկային համակարգը համեմատաբար այլ երկրների առողջ է:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4