September 25, 2023

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռումինայի հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի սենատի տնտեսական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանին, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի թեմական խորհրդի անդամ Զարեհ Նազարյանին, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Խաչիկ Կարապետին և միության ընդհանուր քարտուղար Խաչիկ Մարգարյանին: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի բաժնից:
Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը: Քննարկվել են Ռումինիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Ռումինիայի Սուչավա քաղաքի 1512թ. հիմնադրված հայկական Խաչկատար վանքի 500-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Նախատեսվում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հայոց միության ջանքերով կազմակերպել Ռումինիայի հայկական ժառանգությանը նվիրված գիտաժողով:
 

Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4