January 28, 2022

Մեդվեդևին Անկարայում սառը ցնցո՞ւղ է սպասում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` այսօր Թուրքիա կատարելիք այցից առաջ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն` Անկարայի և Մոսկվայի միջև Թուրքիայի տարածքում ատոմակայանի շինարարության վերաբերյալ պայամանագրի ստորագրումը հետաձգվում է:

Թուրքական Enerjivadisi.com կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքում ռուսների կողմից Akkuyu ատոմակայանի շինարարության հարցում որոշ տարաձայնություններ են առաջ եկել կողմերի միջև:

«Տարաձայնությունները վերաբերում են շինարարության արժեքին և դրա գործարկման հետ կապված խնդիրներին: Այդ պատճառով Մեդվեդևի այցի ընթացքում հնարավոր չի լինելու ստորագրել ատոմակայանի հետ կապված պայմանագիրը: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են կողմերի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների միջև»,- գրում է թուրքական կայքէջը:

Իր հերթին թուրքական Milliyet օրաթերթն այդ տեղեկությունը որակել է որպես «սառը ցնցուղ Մեդվեդևի հսկայածավալ նախագծերի համար»:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան երկօրյա այցով Թուրքիա է ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Թուրքական կողմի հետ հանդիպումների առանցքում էներգետիկ հարցերն են:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4