September 30, 2022

Ռուս և ադրբեջանցի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Բաքվում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները։ Ըստ Trend-ի՝ բանակցությունները տեղի են ունեցել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի և Սաֆար Աբիևի հանդիպմանը։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։

Աբիևն ասել է, թե հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ապարդյուն են, և անհրաժեշտ է մեծացնել ակտիվությունը։ Ըստ նրա՝ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է հասնել անցանկալի մակարդակի։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4