
Ադրբեջանը նավթային դոլարներով «Եվրատեսիլ» երգի մրցույթում ապահովել է իր մասնակցի` Սաֆուրայի հաղթանակը: Այս մասին վերջին օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում ռուսական ֆորումներում։
Ըստ ռուսական կայքերի` գործին ակտիվ մասնակցություն ունի ադրբեջանական մաֆիան:
«Նման կերպ ադրբեջանական մաֆիան ցանկանում է ռևանշ վերցնել ռուսական մաֆիայից, որի ջանքերով Եվրատեսիլում հաղթեց Դիմա Բիլանը»,- գրում են ռուսական կայքերը:
Hurriyet պարբերականը այս առճակատումը բնութագրում է որպես «ռուս–ադրբեջանական պատերազմ»։
Հետաքրքիր է, որ Սաուրան, որը, ի դեպ, դպրոցական է, մայիսի 13–ին և 14–ին համերգ կտա Մոսկվայում։ Մինչ մրցույթի բոլոր մասնակիցներն ավարտել են իրենց համերգային շրջագայությունները, Սաֆուրան նոր է սկսում այն։ Նա Օսլո կմեկնի Մոսկվայից։
tert.am
Leave a Reply