September 30, 2022

Թուրքիայում սեքս սկանդալը նոր թափ է հավաքում՝ շրջվելով Էրդողանի դեմ

Թուրք հայտնի լրագրող Ուղուր Դյունդարը սկանդալային հայտարարություն է արել` պնդելով, որ իր ձեռքում ժամանակին եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորներից մեկի սեռական արկածների մասին պատմող տեսանյութ:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Ուղուր Դյունդարը նման հայտարարություն է արել երեկ Arena խորագրով իր հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի հրաժարականի թեմային:

Ուղուր Դյունդարը նշել է, որ իրեն ժամանակին ներկայացրել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից մի պատգամավորի` ռուս աղջիկների հետ սեռական հարաբերությունները ներկայացնող մի տեսանյութ, սակայն ինքը վերադարձրել է այն՝ առանց դիտելու:

Միևնույն ժամանակ Դյունդարը նշել է, որ ներկա պահին այդ տեսանյութն իր մոտ չէ:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4