January 28, 2022

Հայաստանի գավաթը ծանոթ ձեռքերում է. «Փյունիկը» նվաճում է 2010 թ. գավաթը

Երևանի ֆուտբոլային ակումբ «Փյունիկը» երկրորդ անգամ անընդմեջ (ընդհանուր հաշվով` հինգ անգամ) նվաճում է Հայաստանի գավաթը: Վարդան Մինասյանի սաները երկուշաբթի կայացած եզրափակչում 4:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Բանանցի» (Երևան) նկատմամբ:
«Բանանցը», որը 1992 թ. նվաճել է Հայաստանի առաջին գավաթը և 2007 թ. կրկին արժանացել գավաթակրի կոչման, նախորդ երկու եզրափակիչներում պարտվել է, այդ թվում` 2009 թ. եզրափակչում` «Փյունիկին»` անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմին: Մեկ տարի անց «Բանանցին» կրկին չհաջողվեց հաղթահարել «Փյունիկի» արգելքը` չորս անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: 13-րդ րոպեում խաղի հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը:
Նախքան առաջին խաղակեսի ավարտը «Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիցելին և հարձակվող Գևորգ Ղազարյանը ևս երկու անգամ նվաճեցին մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Ղազարյանի խփած երկրորդ գոլը վճռեց խաղի ելքը, ինչը լիովին ցույց տվեց «Փյունիկի» առավելությունը մակեդոնացի մարզիչ Սևիցա Կուզմանովսկու սաների նկատմամբ Հանրապետական մարզադաշտում երկուշաբթի երեկոյան:

Դեռևս շարունակվող բարձրագույն խմբի առաջնությունում «Բանանցի» գլխավոր մրցակիցների թվում, «Միկայից» զատ, նաև «Փյունիկն» է:

Այս շաբաթավերջին` Հայաստանի գլխավոր ֆուտբոլի առաջնության 8-րդ մրցափուլի մեկնարկից առաջ, «Փյունիկը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է «Միկան» (16 միավոր): Երրորդ և չորրորդ հորիզոնականները 14-ական միավորներով զբաղեցնում են համապատասխանաբար «Բանանցը» և «Ուլիսը»:

Առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» (10 միավոր) մրցաշարային աղյուսակի միջնամասում է` 4 միավորով առաջ անցնելով 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Երևանի «Կիլիկիայից»: 7-րդ հորիզոնականում է Կապանի «Գանձասարը»: Գյումրու «Շիրակը» դեռևս ոչ մի միավոր չի վաստակել:

Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ մրցափուլում «Իմպուլսը» Երևանում կհյուրընկալվի «Ուլիսին», «Գանձասարը» սեփական հարկի տակ կընդունի «Կիլիկիային»: «Փյունիկը» ուրբաթ կմեկնի «Գյումրի»` խաղալու «Շիրակի» հետ, իսկ շաբաթ «Բանանցը» կhյուրընկալի «Միկային»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե´ք Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» խմբագրի տեղակալ

www.ffa.am

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4