September 18, 2021

Մանուչարյանի, Հայաստանը ներկայումս աննախադեպ անկայուն վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում այժմ զարմանալի մի իրավիճակ է. այն, ինչ որ մենք համարում ենք քաղաքականություն, դա քաղաքականություն չէ, դա տնտեսական գործունեություն է, այսինքն, կուսակցությունների ճնշող մեծամասնությունը Հայաստանում փորձում է վերաբաշխել ազգային եկամուտն իր օգտին»: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Նրա համոզմամբ, Հայաստանը ներկայումս աննախադեպ անկայուն վիճակում է. չկա որեւէ կայուն համակարգ, եւ, եկամտից բացի, իշխանության մեջ գտնվող մարդկանց միացնող այլ բան չկա:

Ա.Մանուչարյանի կարծիքով, դուրս մղված քաղաքականության վերականգնման գործում չափազանց մեծ դերակատարություն կարող է ունենալ վախը հաղթահարած, իրեն շատ համարձակ դրսեւորած երիտասարդությունը, որը սակայն անհրաժեշտ աջակցություն չի ստանում: «Նրանց փիլիսոփայական քննարկումների ակտիվացումը մաքսիմալ է, բայց ժամանակն է, որ դա վերածվի նախագծերի եւ գործերի»,- ասել է Ա.Մանուչարյանը:

Նա համաձայն չէ այն ձեւակերպման հետ, թե Հայաստանը վարում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Ա.Մանուչարյանի խոսքերով, «արտաքին քաղաքականությամբ զբաղվում են մյուս երկրները, մենք ընդամենը արձանագրում ենք նրանց որոշումներին կամ չենք արձագանքում»: Պատճառն, ըստ նրա, խեղաթյուրված պատկերացումներն ու փիլիսոփայությունն է, որի արդյունքում կարող է մեկ մարդ որոշումներ կայացնել:

nt.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4