
Մտավորականությունն այն ուժն է, որը ինքնին կարող է ընդդիմություն հանդիսանալ, բայց դա չի նշանակում հեղափոխական կոչեր անել, պարզապես մտավորականությունը պետք է միավորի հասարակությանը ընդհանուր խնդրի շուրջ, որը, ցավոք, չի ստացվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Ըստ նրա՝ դժվար է համախմբել մտավորականներին, քանի դեռ մենք բարեկեցիկ կյանքով չենք ապրում, քանի դեռ չենք կարողանում մտավորականին արժանի գնահատականը մատուցել։ «Իսկ այն մտավորականները որ համարձակվում են մտնել քաղաքականության մեջ, հալածանքների ու վիրավորանքների են ենթարկվում ԶԼՄ-ների կողմից, քանի որ լրատվամիջոցներն էլ տրոհված են»,- ասաց Անանյանը։
ՀԳՄ նախագահի համոզմամբ՝ մտավորականի խնդիրն է ճշմարտությունն ասել մինչև վերջ՝ առանց սեթևեթելու, առանց իշխանության ու ընդդիմության հետ հաշվի նստելու. «Մենք պիտի ստեղծենք մի միջավայր, ուր պիտի նայենք ոչ թե աթոռին, այլ պետությանը»:
Ինչ վերաբերում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցին, Անանյանն ասաց, որ այն կարդացել ու զարմացել է. «անպայման պիտի բնագիրը կարդամ՝ հասկանալու, թե այդ ինչ թյուրըմբռնում է հրապարակվել նրա հարցազրույցից»:
Tert.am
Leave a Reply