November 22, 2019

ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ` ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՆ Է

Մայիսի 14-17-ը Երևանում, Մոսկվա կ/թ -ում ԱՊՀ երկրների  Հումանիտար   համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն` Հաղթանակը բոլորինն Է խորագրով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն  Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող խորհրդային ռեժիսորների լավագույն ֆիլմերը: Կինոփառատոնի կազմակերպիչն է Սովէքսպորտֆիլմ  ընկերությունը:

Փառատոնը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Նախատեսված են ցուցադրումներ ՈՒկրաինայում, Բելառուսիայում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Թուրքմենիայում: Ծրագրում  ներկայացված են ֆիլմեր, որոնք ստեղծվել են միութենական հանրապետությունների ազգային կինոստուդիաներում 20-րդ դարի 50-60-ական թթ.: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու խորհրդային կինոյի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են` Թռչում են կռունկները /1966/,  Ձնծաղիկներ և էդելվեյսներ /1981/ , Մանչուկի երգը /1959/ և Մահ չկա, տղերք /1970/, Քայլում էին զինվորները /1976/, Զինվորի հայրը /1965/:

Հաղթանակը բոլորինն է կինոփառատոնն առաջին հերթին սոցիալական նախագիծ է, որն ուղղված է աջակցելու մեծ հայրենականի վետերաններին: Բոլոր ցուցադրումների մուտքն անվճար է: Փառատոնի բացումը կկայանա մայիսի 14-ին Ֆիլմերը ներկայացնելու համար կժամանեն խորհրդային կինոյի աստղեր` Եվգենյա Ուրալովան և Վիլորի Պաշչենկոն: Նրանք կմասնակցեն  մամլո ասուլիսին և պատերազմի վետերանների մեծարման երեկոյին:

Հաղթանակը բոլորինն է կինոփառատոնը կազմակերպել է Սովէքսպորտֆիլմ՚ ընկերությունը: Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի հովանու ներքո և աջակցությամբ:

lragir.am

photo by news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4