November 27, 2020

Լիբանանահայերը թուրք գործարարների վրա ձվեր են նետել

Լիբանանում անցկացվող թուրք-լիբանանյան տնտեսական կոնֆերանսին մասնակցելու համար Բեյրութ ժամանած թուրք գործարարների վրա այսօր լիբանանահայերը ձվեր են նետել` այդպիսով բողոքելով կոնֆերանսին` նրանց մասնակցության դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:

Շուրջ 200 հայ է հավաքվել այն շենքի դիմաց, որտեղ անցկացվում է կոնֆերանսը: Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են դրոշներ ու «առևտուրը էժան է, արդարությունն անգին է» լոզունգով պաստառներ: Ակցիայի ընթացքում նրանք նաև ձվեր են նետել թուրք գործարարներին կոնֆերանսի անցկացման վայր տեղափոխող ավտոբուսների ու մեքենաների ուղղությամբ:

Ըստ աղբյուրի, միջադեպին միջամտել է ոստիկանությունը և ամեն ինչ հարթվել է:

Աղբյուր` Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4