October 2, 2023

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱՅՐ ԵՆ ԸՆԿԵԼ ԿԱՐՈՒՍԵԼԻՑ

Մայիսի 9-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակ զբոսայգում աշխատելու ժամանակ կարուսելի շղթաները պոկվել են, ինչի հետեւանքով 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը եւ 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը ժամը 17.35-ին տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975 թ. ծնված Մարինե եւ 1997 թ. ծնված Մենուա Վարդանյանները` «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
 
Ս. Մավոյանը եւ Ս.Գալստյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վարդանյանների վի­ճա­կը բնութագրվում է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4