January 28, 2022

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Սիրելի հայրենակիցներ

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ

Արցախյան ազատամարտի նվիրյալներ

Մայիսի 9-ին լրանում է մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երկու հաղթանակների՝ գերմանական ֆաշիզմի ջախջախման 65-րդ եւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին` բարձր գնահատելով նրանց անձնուրաց ու հերոսական պայքարը: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը եւ հայ ժողովուրդը փրկվեց մի նոր կոտորածի սպառնալիքից, գուցե և  իսպառ ոչնչացումից: Ուստի խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած եւ այդ հաղթանակը կերտելու համար իրենց կյանքը զոհաբերած հարյուր հազարավոր մեր հերոսների հիշատակի առջեւ:

Շնորհավորում ենք նաև Արցախյան պատերազմի, մասնավորապես, Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին` հրամանատարությանն ու մարտիկներին:  Շուշիի ազատագրումը որպես Ղարաբաղյան հաղթարշավի սկիզբ և խորհրդանիշ, ոչ միայն հայրենի հողի ազատագրում էր, այլեւ բարոյահոգեբանական եւ քաղաքական վերելքի նոր սկիզբ` համայն հայության և հայոց նորագույն պատմության համար:

Մեր խորազգաց հարգանքի տուրքն ենք մատուցում նաև Արցախյան պատերազմի ընթացքում զավակներ, եղբայրներ ու քույրեր կորցրած նվիրյալ ընտանիքներին, որոնք քաջաբար կանգնեցին ճակատում պատերազմող հերոսների թիկունքին` մեծ վիշտ եւ դառնություն ապրելով հանդերձ` Հայությանը պարգևելող Արցախի և Շուշի ազատագրումը:

Շուշի ազատագրման 18-ամյակի և զինադադարի կնքման 16-ամյակի առթիվ, Հայաստանի ու Սփյուռքի հայությանը, քաղաքական բոլոր ուժերին և, առաջին հերթին, Հայոց պետականությանը մաղթում ենք իմաստություն, հավաքական շահի գիտակցություն, հետևողականություն և կազմակերպվածություն:

Մարտահրավերները դեռ առջևում են, սխալվելու առիթներ շատ չունենք:

Եվրոպայի Հայերի Համագումար

(Assembly of Armenian of Europe)

9 մայիսի 2010 թ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4