May 30, 2020

Առաջին մրցակիցը Բերդիխն է

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած Masters 1000 շարքի միջազգային մրցաշարի առաջին փուլում կհանդիպի չեխ թենիսիստ Թոմաս Բերդիխի հետ:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին: Այս զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի Յուրգեն Մելցեր (Ավստրիա) – Քեւին Անդերսոն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ արգենտինահայ թենիսիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի մրցաշարեր, սակայն արդեն անցած շաբաթվանից ծանրաբեռնված մարզումներ է անցկացրել եւ այժմ իրեն նորմալ է զգում:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4