October 2, 2023

ԼՂ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԻ ՁԳՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

Ադրբեջանական 1news.az կայքը հարցազրույց է տպագրել Հյուսիսային Դակոտայի համալսարանի միջազգային հետազոտությունների կաֆեդրայի վարիչ, էթնիկ հակամարտությունների եւ միջազգային կապերի փորձագետ Թոմաս Ամբրոսիոյի հետ, ով արտահայտել է բավական ուշագրավ մտքեր: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Ինչպես եք գնահատում ԱՄՆ-Ադրբեջան եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության վիճակը:

Ջորջ Բուշի վարչակազմի հետ համեմատ, Բարակ Օբամայի վարչակազմի քաղաքականությունն այդ երկրների հանդեպ կրել է որոշակի փոփոխություններ: Բուշի ժամանակ Ադրբեջանը դիտարկվում էր Կովկասում ԱՄՆ ռազմավարության առանցքային երկիր: Օբամայի վարչակազմի մի մասը շեշտադրումն արել է այն բանի վրա, որ պետք է փոխել նախորդի քաղաքականությունը, իսկ քանի որ Ադրբեջանը Բուշ-Չեյնի զույգի ֆավորիտ երկրների ցանկում էր, ապա դրա նշանակությունն Օբամայի աչքում նշանակալիորեն նվազեց:

Այդպիսի վերաբերմունքը բացատրվում է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում “վերաբեռնման” ցանկությամբ, որպես առաջնային կարեւորության հարաբերություն:  Այդ ամենը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ փաստացի համակերպվեց, որ Հարավային Կովկասը փաստացի հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության գոտի:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Օբաման առաջնահերթություն դարձրեց հենց Թուրքիային, իր առաջին արտերկրյա այցը կատարելով հենց այդ երկիր: Թուրքիան, որպես աշխարհիկ, ժամանակակից ժողովրդավարություն, շատ կարեւոր գործընկեր է դիտվում մահմեդական աշխարհի հետ հարաբերությունը բարելավելու Օբամայի փորձերի համատեքստում: Անկարայի եւ Երեւանի հարաբերության բարելավման առաջարկը մեծ պլանի մաս էր, քանի որ Օբամայի վարչակազմի կարծիքով դա ոչ միայն չպետք է թուլացնի “ցեղասպանության” հարցի քննարկման ինտենսիվությունը, այլ նաեւ դրական պետք է ազդի Հարավային Կովկասի իրավիճակի վրա:

Սակայն, ինչպես գիտենք, արձանագրությունների արագ վավերացում տեղի չունեցավ, նույնիսկ ԱՄՆ ճնշման պարագայում: Դրա հետեւանքով, Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության ռեալ հաջողություն թվացող արձանագրությունների ստորագրումը 2009 թվականի հոկտեմբերին հանգեցրեց նրան, որ կարող է խոչընդոտել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությանը:

Կարելի է արդյոք ասել, որ Կովկասը չի մտնում Օբամայի վարչակազմի առաջնահերթությունների մեջ: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության կորստին: Ճի՞շտ է արդյոք դա:

Բացարձակապես ճիշտ է: Անհրաժեշտ է հասկանալ Օբամայի վարչակազմի մտածողության կերպը, որը հանդիսանում է ԱՄՆ հզորության նվազման արտացոլում միջազգային համակարգում (ինչը ամենայն հավանականությամբ վարչակազմը հենց ինքն էլ խթանում է):

Օբաման ցանկանում է ազատել ԱՄՆ արտերկրյա պարտավորություններից եւ ձեւավորել բազմաբեւեռ աշխարհի պես ինչ որ բան: Դա բերում է ազդեցությունների գոտիների առաջացման, որոնց մի մասում ԱՄՆ պետք է նվազ դեր կատարի: Օրինակ, Հարավային Կովկասը կարելի է համարել այդպիսի գոտիներից մեկը: Բացի այդ, Օբամայի վարչակազմը գլխավոր առաջնահերթություն համարում է ներքին հարցերը:

Մոտակա ժամանակահատվածում ամբողջ քաղաքական կապիտալն ու հիմնական ուշադրությունն ուղղվելու է ներքին հարցերին, այնպիսիք, ինչպիսին են առողջապահությունը, Նյու-Յորքում ահաբեկության վերջին փորձը, Մեքսիկական ծոցում նավթի խոշոր վթարին, ինչպես նաեւ 2010 թվականին սպասվող ընտրություններին:

Այդ երկու գործոնները (աշխարհի վրա ազդելու հետաքրքրությունների եւ հնարավորությունների նվազումն ու առավել մեծ ուշադրությունը ներքին խնդիրներին), ազդում է արտերկրում ամերիկյան շահի ընդհանուր թուլացման վրա:

Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշեցիք,, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի մտնում Օբամայի վարչակազմի առաջնահերթությունների մեջ: Այդ դեպքում ինչ պետք  է անի Ադրբեջանը:

Ես կարծում եմ, որ տվյալ իրավիճակում Ադրբեջանը հազիվ թե կարողանա ինչ որ բան անել, որպեսզի այդ հարցը դարձնի Օբամայի վարչակազմի առաջնահերթություն: Մասնակիորեն դա պայմանավորված է նրանով, որ հակամարտությունը սառեցված է, չունի Ամերիկային ձգող լուրջ “լարվածություն”: Միեւնույն ժամանակ, աշխարհում կան առավել “աշխույժ” խնդիրներ:

Թող չստացվի, որ ես առաջարկում եմ անցնել ակտիվ ռազմական գործողությունների: Բայց, այդուհանդերձ, նկատի առնելով հակամարտության երկու կողմերի արմատավորված դիրքորոշումները, ամերիկյան քաղաքականությունն այստեղ պասիվ է:

Ինչքան է իրատեսական մոտակա ժամանակահատվածում Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացը:

Իմ կարծիքով, իրատեսական չէ: Երկու կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար հակադիր են: Թեեւ շատ էին խոսակցությունները վերանայված մադրիդյան սկզբունքների մասին, հայերի եւ ադրբեջանցիների հրապարակային հայտարարությունները վկայում են, որ լուրջ տեղաշարժեր կողմերի դիրքորոշման մեջ չկան: Երեւանը շարունակում է խոսել ինքնորոշման մասին, Բաքուն շարունակում է պնդել տարածքային ամբողջությունը: Շատ քիչ բան է, որ փոխվել է 1990-ականների կեսերին հրադադարի հաստատման ժամանակաշրջանից:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4