January 28, 2022

Սկանդալի պատճառով թուրքական ընդդիմության առաջնորդը հրաժարական է տվել

Ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, հղում անելով «CNN Turk»-ին, թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հրաժարական է տվել։ Այդ որոշումը կայացվել է տեսաերիզի կապակցությամբ, որի պատճառով ընդդիմության առաջնորդի անվան շուրջ սկանդալ էր առաջացել։

«TRT» հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ Բայկալը, նշելով, որ տեսահոլովակի հրապարակումը դավադրություն է, հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին։

Սակայն Բայկալը չի հայտարարել՝ կուսակցության համագումարին դնելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4