January 28, 2022

ԻՐԱՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔՐԴԱԿԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

ԱՐԱՔՍ, 10-5-2010. Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը, մայիսի 6-ին, հովվական այցելություն կատարելով Իրաքի Քրդական երկրամաս, հանդիպել է տեղական իշխանությունների փոխվարչապետ Ազատ Մարվարիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Փոխվարչապետ Ազատ Մարվարին վստահեցրել է, որ Քրդական երկրամասի իշխանություններն իրենց բոլոր հնարավորությունները պատրաստ են տրամադրելու հայ և այլ քրիստոնեա եղբայրներին և հավելել է, որ «Մենք մեր կարելին կանենք, որպեսզի մեր հայ եղբայրները իրենց հանգիստ զգան Քրդական երկրամասում»:

ԻՀԹ Առաջնորդն էլ իր հերթին շնոհակալություն հայտնելով Քրդական երկրամասի իշխանություններին իրենց դրսևոած բարի կամքի համար, մաղթեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները շարունակվեն և էլ ավելի խորանան:

Հիշատակելի է, որ Քրդական խորհրդարանում մեկ պատգամավոր ունեն հայերը: Նաև որոշ հայեր պետական պաշտոններ են զբաղեցնում այդ երկրամասում:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4