January 28, 2022

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Մայիսի 7-ին Ֆրանսիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցու հյուրընկալությամբ  տեղի ունեցավ Թեմի Հոգևորականաց դասի տարեկան համագումարը:

Համագումարը  բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով: Ժողովին ներկա էր նաև Տ. Ադամ քահանա Մակարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ով ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության և գնահատանաց գիրը` ուղղված Ֆրանսիիայի Հայոց  Թեմի հոգևորականներին:

Համագումարի ընթացքին ընթերցվեց և վավերացվեց նախորդ Հոգևորականաց համագումարի արձանագրությունը և հաստատվեց օրակարգը, ապա  Առաջնորդ Սրբազանն անդրադարձավ հովվական ծառայության կոչված նոր քահանաների նշանակումներին, Թեմում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված աշխատանքներին, քննարկվեցին հոգևորականաց ծառայության, ինչպես նաև ծեսի հետ կապված այժմեական հարցեր: Հոգեշնորհ Տ. Մյուռոն Ծ. Վրդ. Գըվըգյանը հանդես եկավ դասախոսությամբ` ՙԽոսք և ներշնչում՚ խորագրով` անդրադառնալով Աստվածաշնչի գրքերի հեղինակների, շարադրանքի հարցերին և Սուրբ Գրքի ներշնչող զորությանը:
Ընտրվեց ծիսական հարցերը հավաքագրող հանձնախումբ:
Ֆրանսիո Հայոց Թեմի Հոգևորականաց տարեկան համագումարն ավարտվեց միասնական աղոթքով:

Ֆրանսիայի Հայոց Թեմ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4