January 19, 2022

Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Россия 24» հեռուստաընկերությանը

Այսօր Մայիսի 9 է, Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակը։ Ինչո՞ւ որոշեցիք ացելել Մոսկվա  և մասնակցել տոնակատարություններին։ Դրանք ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար։

-Հաղթանակի օրը լուսավոր տոն է։ Ես ինքս պատկանում եմ հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն իր վրա չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ թարմ էին վերքերը, շատ էին սևազգեստ կանայքև ողջ ու առողջ էին իսկական հերոսները։ Դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում արագ տեմպերով կառուցվում էին Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողներ, տարին մի քանի անգամ այցելում էինք զոհված ղարաբաղցիների հուշարձանին, հանդիպում էինք վետերանների հետ և այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ պետք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանությունը նշանակում է պաշտպանել ընտանիքդ, արժանապատվությունդ, երեխաներիդ ապագան և որ ցավոք սրտի այդ պաշտպանությունը զոհեր է պահանջում։ Եվ հենց այդտեղ առաջին անգամ ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչո՞ւ են մարդիկ կռվում միմյանց դեմ, ինչո՞ւ են նույն ժողովրդի զավակները նույն ժողովրդին տրամադրում մյուսների դեմ, ինչպե՞ս է լինում, որ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանությունը։ Այդ պատճառով Մայիսի 9 ինձ համար և՛ տոն է, և՛ անցյալի մասին մտորումների օր։

Շա՞տ են Հայաստանում Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողները և արդյոք մարդիկ հաճախո՞ւմ են այնտեղ։

-Իհարկե։ Մայիսի 9-ին բոլոր վետերանները Երևանում այցելում են Հաղթանակի զբոսայգի, որտեղ գտնվում է Մայր Հայաստանի հուշարձանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանը և անմար կրակը անհայտ զինվորի գրեզմանի վրա։ Այստեղ են գալիս հազարավոր երևանցիներ, գալիս են տոնելու, ուրախանալու, որպեսզի ցույց տան իրենց խորին հարգանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են մեր պատիվն ու արժանապատվությունը։

Արդյո՞ք հայ ժողովուրդը յուրահատուկ է նշում Մայիսի 9-ը։

-Ինչպես ամենուրեք դա ընդգծված հարգանք է այդ մարդկանց հանդեպ։ Իրականում այդ մարդիկ մեծ ջանքերի գնով հնարավոր դարձրեցին հայ ժողովդի և ամբողջ Հայաստանի հետագա զարգացումը։

Հայաստանը հայտնի է իր երկարակյացներով։ Հավանաբար վետերանները Ձեզ մոտ շատ են։

-Ցավոք, նրանց թիվը տարեց տարի պակասում է։ Այժմ Հայաստանում պատերազմի 3625 մասնակից կա։

Արդյո՞ք պետությունն ամեն ինչ անում է նրանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

-Դժվար է ասել ամեն ինչ, բայց մենք շատ բան ենք անում։ Վերջինն ինչ արել ենք, Կառավարության որոշում ենք ընդունել բոլոր վետերանների ավանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին խորհրդային տարիներին և որոնք շատերը, ցավոք սրտի, դեռ չեն ստացել։ Սա նյութական տեսանկյունից։ Կարծում եմ և՛ այսօր, և՛ վաղը, միգուցե նաև 7-10 օրվա ընթացքում վետրանները մեզ մոտ հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն։

Հայ զինվորականներն այս տարի մասնակցում են մոսկովյան շքերթին։ Ի՞նչ նշանակություն ունի դա հայ ժողովրդի և Ձեզ համար։

-Ինձ համար դա իհարկե և՛ բարձրագույն պատիվ է, և՛ պատասխանատվություն և խորհրդանշում է  երբեմնի միասնությունը։ Բացի այդ մենք բոլորս գիտենք, որ հետպատերազմյան առաջին շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչները։ Հատուկ գունդը ղեկավարել է բանակի գներերալ, հետագայում՝ մարշալ Բաղրամյանը։ Դա ինձ համար մեծ նշանկություն ունի։

Վերջին տարիներին Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանն այն փոքրաթիվ պետություններից էր, որ չվերանայեց Հայրենական պատերազմի պատմությունը, չվիճարկեց այն միասնությունը, որի մասին խոսեցիք։ Ինչո՞վ կբացատրեիք դա։

-Հայերը մեծ ներդրում են ունեցել հաղթանակի գործում։ Հայերի շատ սերունդներ են դաստիարակվում Խորհրդային միության 119 հայ հերոսների և Փառքի երրորդ աստիճանի 27 ասպետների օրինակով։ Պատահական չէ, որ իմ այցը սկսել եմ հայ ժողովրդի հանրահայտ զորավարների, մարշալներ՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի և ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով։ Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրա է զգացել Հայոց ցեղասպանության անմարդկային դաժանությունները։

Ի՞նչ պետք է անեն ժամանակակից սերունդը և ասօրվա առաջնորդները, որ արյունահեղությունները չկրկնվեն։

-Հիշեն Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։ Հիշեն, որ մարդկանց էթնիկ կամ ռասայական խմբերի բաժանումը հանգեցնում է վատ հետևանքների։ Սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա։ Հիշել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրել և զարգանալ այնտեղ, որտեղ ապրել է հազարամյակներով։ Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ։

Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։

Շնորհակալություն։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4