November 22, 2019

Հայկական ներկայացում` Նյու Յորքում

Նյու Յորքի թատերական ինստիտուտի բեմահարթակում ներկայացվեց ամերիկահայ անվանի թատերագիր-ռեժիսոր Հրանտ Մարգարյանի «Լռություն բոլորաձեւ ծիածանի մեջ» պիեսը` անգլերեն լեզվով: Պիեսի բեմադրությունը իրականացրել էր Ռասել Սեյջ քոլեջի թատերական բաժնի վարիչ, ռեժիսոր` պրոֆեսոր Դեվիդ Բեյկերը:

Բեմադրությանը մասնակցում էին թատրոնի եւ հեռուստաֆիլմերի ճանաչված ամերիկացի դերասաններ` Ռոն Կոմորան, Ջոն Ռոմեոն, Դեվիդ Բանսը, Ջոն Սկալան:

Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց Շուշանի դերակատար` ճանաչված դերասանուհի, ազգությամբ հայ Լորեինե Սրապյանին, որի դերակատարումը հուզիչ էր եւ տպավորիչ:

Բեմադրությունը մի պատմություն էր հայ կնոջ ու նրա հոգեկան ապրումների մասին: Նա կորցնում է իր 4 տարեկան որդուն եւ փրկվելով 1915թ. ջարդերից` իր կյանքի նպատակն է դարձնում գտնել կորած զավակին:

Ներկայացումից հետո տեղի ունեցավ ողջ ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Իր եզրափակիչ խոսքում պիեսի հեղինակ Հրանտ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դերասաններին, Նյու Յորքի արվեստասեր հանդիսատեսին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ներկա գտնվեցին ներկայացման պրեմիերային:

Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ Նյու Յորք նահանգի թատերական ինստիտուտը ներկայացնում է հայ թատերագրի ստեղծագործությունը:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք

Լուսանկարները` հեղինակի

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4